Wolfgang Gust
Vorträge: "Կարո՞ղ էր արդյոք Գերմանիան փրկել հայերին" (Ֆրանկֆուրտ, ս. Պողոս եկեղեցի, 24 ապրիլի 2009թ.)
Publisher
Wolfgang Gust
Վոլֆգանգ Գուստ.
Կարո՞ղ էր արդյոք Գերմանիան փրկել հայերին։
Ֆրանկֆուրտ, ս. Պողոս եկեղեցի, 24 ապրիլի 2009թ.
Ձերդ Սրբազա
ն,
Ձ
երդ
գերազանցություն, պարոն նախագահ, հարգելի տիկնայք և պարոնայք, սիրելի հայ բարեկամներ:
Ես կուզենայի սրտանց շնորհակալություն հայտնել հրավերի համար, հենց այս վայրում ձեզ հետ խոսելու իրավունքի համար:
Ապրիլի 24-ը Ձեզ համար, հայերի նաև գերմանահայերի, ձեր ազգի պատմության հիրավի ամենացավալի օրն է, քանի որ՝ 1915թ ապրիլի 24-ին բնաջնջվեց հայ ընտրախավը նախկին Օսմանյան կայսրության մեջ։ Այդ օրը այսօր հանդիսանում է եվրոպական հողի վրա նոր ժամանակներում կատարված առաջին ցեղասպանության խորհրդանիշը։ Մենք հիշում ենք այդ օրը այստեղ, Ֆրանկֆուրտի ս. Պողոսի եկեղեցում՝ գերմանական պատմության խորհրդանշական մի վայրում։ Քանի որ այստեղ սկիզբ առավ և այստեղ էլ ավարտվեց գերմանացի ազգի միակ փորձը՝ կերտել սեփական ուժերով ժամանակակից ժողովրդավարություն և երաշխավորել ազատության իրավունքը բոլոր քաղաքացիների համար։
Գերմանական ժողովրդավարության պատմական ձախողումը 1848 ից մինջև 1851թթ. և հայ ժողովրդի ոչնչացումը Թուրքիայում 1915, 1916թթ ուղղակիորեն փոխկապակցված են. ոչ առանց Անտանտայի դաշնակիցների և ոչ էլ առանց Գերմանիայի , ինչպես ծրագրավորված էր 1848 և ինչ մենք ունենք այսօր, հայերի նկատմամբ կատարված ցեղասպանությունը չէր կարող տեղի ունենալ։ Եվ առանց հզոր դաշնակցի Օսմանյան կայսրությունը այդ վայրագ քայլով կենթարկվեր բռնազավթման և մասնատման մեծագույն վտանգի: Իսկ դրա վերաբերյալ ծրագրերը դրված էին մեծ տերությունների դարակներում։ Միայն հեղինակավոր գերմանական կայսերության հետ, որը ռազմական երաշխավորի դեր էր տանում , երիտթուրքական վարչակարգը հանդգնեց ցեղասպանության Առաջին համաշխարհային պատերազմում։
Այս թեմայով հազարավոր գերմանական փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո ինձ համար միանշանակ պարզ է, որ հայերի ցեղասպանությունը զուտ թուրքական ցեղասպանություն է:
Գերմանական կայսերությունը, որպես պետություն չէր խթանել և կամ ծրագրավորել այն, եթե անգամ որոշ գերմանացիներ միջնորդել, հնարավոր է անգամ պահանջել, կամ ամենաքիչը աջակցել էին դրան։ Սակայն Գերմանիան որպես ազգ ճակատագրական դեր խաղաց։
Գերմանիայի մեղսակցությունն է այսօրվա իմ թեման և հարցը.՝ կարո՞ղ էր արդյոք Գերմանիան փրկել հայերին։
Այն, որ գերմանացիները իրենց զբաղեցրած պատասխանատու դիրքում կարող էին փրկել հայերին, ցույց տվեց Սմիռնայի դեպքը, որտեղ մի գերմանացի գեներալի հրամանով դադարեցվեց հայերի տեղահանումը: Կա՞յին արդոք հայերն փրկելու այլ հնարավորություններ։ Հավաստիացնում եմ, որ այո՛։ Միայն թե ոչ մի փորձ չարվեց: Այդ իսկ պատճառով կարևոր է ուսումնասիրել, թե ինչն է սխալ ընթացել գերմանական կողմում: Եվ դրա համար կարևոր է իմանալ, թե ով գիտեր այդ ցեղասպանության մասին և երբ իմացավ:
Այն ժամանակվա թուրքական կառավարությունը , ինչպես և այսօրվանը, հայերի տեղահանումները հիմնավորում էր ռազմական վտանգով, որ գալիս էր զինված հայ հեղափոխականներից, հատկապես Ռուսաստանին հարող ռազմաճակատային շրջաններում:
Գերմանացի պատասխանատու անձինք էլ էին հիմնավորում իրենց աջակցությունը թուրքական գործելակերպին այդ հիմնավորմամբ։
Էլ ավելի զարմացա , երբ առավել ուշադիր նայեցի Գերմանիայի արտգործնախարարության զեկուցագրերի ռազմական մասեը` ուղղված գլխավոր շտաբին: Գլխավոր շտաբը հանդիսանում էր ուղղակի կոորդինացնող կենտրոնը պատերազմի ժամանակ։ Գլխավոր շտաբի անդամ էր հանդիսանում Կայսրը՝ որպես գլխավոր զորահրամանատար, վարչապետը՝ որպես ցամաքային զորքերի հրամանատար, շատ այլ շտաբեր մինչև իսկ բարեկամ տերությունների հետ կապավոր հանդիսացող սպաները; այսպիսով նաև թուրքեր և միշտ Արտաքին գործոց նախարարության ներկայացուցիչ մեկ բարձր պաշտոնյա, որը լավագույնս տեղեկացված էր Թուրքիայում կատարվող իրադարձություններից, ընդհանուր առմամբ մոտ հազար մարդ։ Այդ զեկույցներում զետեղված էր այն ամենը, ինչին Արտաքին գործոց նախարարությունը կարևորություն էր տալիս։ Զարմանալին այն է, որ այդ ընտրանու մեջ ոչ մի զինված ընդվզում հայերի կողմից կամ գոնե ընդվզումների վտանգ, ամբողջ ցեղասպանության իրադարձության 1915–1916թթ.–ի ընթացքում, չի հանդիպում։ Դրան հակառակ առկա են զեկույցներ ռուսական սահմանի մյուս կողմում թուրքական ջոկատների հարձակումների, անգամ թուրքական բաշիբոզուկների կողմից ռուսական Բաթում քաղաքի գրավման մասին։ Այսպիսով, ռազմահեղափոխական գործողություններ գերմանացիները գրանցում են միայն թուրքերի մոտ։ Ըստ Գերմանիայի արտգործնախարարության տեսակետի - լրիվ ակնհայտ էր, որ ոչ մի նախադրյալ չկար
տեղահանման համար:
Առաջին տարիներին հայերի ցեղասպանությունը ոչ մի անգամ չի հանդիսացել արտգործնախարարության հաղորդագրության թեմա` ուղղված Գլխավոր շտաբին: Ես կարող եմ վկայակոչել միայն այդ զեկուցագրերը, քանի որ հիմնական հաղորդագրություններն ու զեկուցագրերը Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում Պոտսդամում ռմբակոծումների զոհ են դարձել: Նույնիսկ ռազմական գործողությունների վերաբերյալ արտգործնախարարության այն փաստաթղթերում , որտեղ գերակշռող մասը միշտ ռազմական իրադարձություններին էր բաժին ընկնում, 1915–1916թթ.–ին խոսք անգամ չկա Թուրքիայում տեղի ունեցող ռազմական իրադարձությունների մասին, բացառությամբ Դարդանելի մարտերի։ Ոչ մի խոսք 1915թ.–ի գարնանը Ռուսաստանի դեմ արշավում Էնվերի կրած մեծ պարտության մասին, որն էլ, ըստ որոշ պատմաբանների, հայերի հանդեպ կատարված ցեղասպանության դրդապատճառն էր։
Այդ զեկույցներից կարևորները ես կհրապարակեմ մոտ ժամանակներում։
Յոհաննես Լեպսիուսի հայերին ցուցաբերած համարձակ աջակցությունը մինչ օրս թույլ չի տալիս հայացք գցել գերմանացիների՝ հայերի հանդեպ ունեցած համընդհանուր վերաբերմունքի վրա։ Հայերի հանդեպ այդ վերաբերմունքը ակնհայտ է հայերի թերագնահատմամբ կամ հաճախ արհամարհանքով այն հայերի հանդեպ, որոնց գրեթե միշտ նկարագրել են որպես ագահ առևտրականների: Այս կարծիքը սկիզբ էր առել Բիսմարկից, որը պնդում էր, որ ՝ «հայը հազիվ թե որևէ բան անի առանց նյութական շահի»։ Սաուրմա ֆոն Ելչը, ով դեսպան էր Կոստանդնուպոլսում 1895թ.–ից և այնուամենայնիվ միջնորդ էր հանդիսանում հայաբնակ Զեյթունի բարձրավանդակի ընդհարման ժամանակ, պնդում էր՝ <<Հայն անշնորհակալ է: Նա իրավիճակը դիտարկում է բացառապես իր շահերի տեսակետից >>: Այդ տեսակետը մեզ լավագույնս ծանոթ է անտիսեմիտներից, և հայերին մշտապես համեմատել են հրեաների հետ այն միտումով, որ հայերը շատ ավելի վատն են: Սակայն գերմանացիները արատ տեսնում էին ոչ միայն հայերի առևտրական ջիղի մեջ: Մարշալ ֆոն Բիբերշթայնը, որը 7 տարի շարունակ՝ պետքարտուղա՚ր էր Արտաքին գործոց նախարարությունում, այսինքն՝ Արտաքին գործոց նախարար, այնուհետև արտակարգ և լիազոր դեսպանն էր Կոնստանդնուպոլսում, պարզապես ոչինչ չէր ուզում լսել՛ կոտորածների մասին, երբ 1909թ.–ի ապրիլին Ադանայում տեղային ցեղասպանություն էր իրականացվում հայերի նկատմամբ։ Երբ նրա՝ Ադանայում պատասխանատու՛ հյուպատոս Քրիստմանը ներկայացնում էր ջարդի մանրամասները, նա ամեն ինչ համարում էր <<որպես-բամբասանք>>, որոնց արդեն իսկ նրա համար չէր հավատում, որ զեկուցագրերը գալիս էին հայերից, քանի որ, ըստ Մարշալի, <<հայերը պատկանում են ամենաստախոս ազգերից մեկին, որ երբևէ կան>>: Այս մասին մանրամասն կարելի է կարդալ 1909թ.–ի Ադանայի մասին փաստագրության մեջ, որը ես մի քանի օր առաջ տեղադրել եմ ինտերնետում։ Մարշալի հետնորդը Կոնստադնուպոլսում՝ Հանս բարոն ֆոն Վանգենհայմը, առաջին գերմանացի դեսպանն էր, որ զգուշորեն փորձ արեց այս կամ այն կերպ շահել հայերին Գերմանիայի կողմը և տալ նրանց որոշակի պաշտպանություն։
Նա էլ էր փնովում գործարար մարդկանց, բայց նա իր համար առաջին հերթին հայտնաբերեց հայ գյուղացիությանը և առևտրականներին , և, իհարկե, կար հետին մի միտք: Ջանասեր հայերը բնակեցնում էին Թուրքիայի հարավ արևմտյան մասերը, երկրի ճիշտ այն մասը, որը հատկապես հետաքրքրում էր գերմանացիներին և որը նրանք <<աշխատանքային տարածք>> էին անվանում, ասել է թե՝ հնարավոր գաղութ Թուրքիայի փլուզման դեպքում։ Սակայն Արտաքին գործոց, նախարար Գոթլիբ ֆոն Յագովը միանգամից արգելակեց Վանգենհայմի ծրագրերը՝ չխզելու համար լավ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ պահից ի վեր ուժի մեջ էր վերջերս մեր կողմից առաջին անգամ հրապարակված վարչապետ Բեթման Հոլվեգի արտահայտությունը. «Մեր միակ նպատակն է Թուրքիային ամբողջ պատերազմի ընթացքում պահել մեր կողմում, անկախ այն բանից , թե հայերը կկործանվեն թե ոչ>>:
Ես բազմաթիվ հոդվածներում, ինչպես նաև զեկույցներում, նկարագրել եմ Գերմանիայի մեղսակցությունը ցեղասպանության մեջ, ինչպես նաև նշել գործող անձանց։ Ես չեմ ուզում դա կրկնել այստեղ։ Սակայն ինձ ավելի շուտ հետաքրքրեց, թե որտեղի՞ց է գալիս այդ արհամարանքը հայերի նկատմամբ, չնայած որ միայն քիչ թվով գերմանացիներ էին ճանաչում հայերին։ Ես կարծում եմ, որ դրա համար վճռորոշ գործոններից մեկն այն էր, որ հայերը տրամադրված էին բացառապես արևմտամետ, նրանցից շատերը ուսանում էին ԱՄՆ-ում, Անգլիայում կամ Ֆրանսիայում, իսկ Օսմանյան տերության մեջ հայերը ամերիկացի միսիոներների, որոնք արտակարգ կրթական հաստատություններ ունեին, սիրելի աշակերտներն էին։ Նրանք այնտեղ սովորում էին ժողովրդավարության և ազատության իդեալները, ինչը անընդհատ դեմ էր առնում գերմանական դիվանագետների քննադատությանը: Երբ հայագետ Յոհանես Մորդմանը Կոստանդնուպոլսում խոսում էր <<ուլտրադեմոկրատ ոգու մասին, որը վաղուց ի վեր իշխում էր գրիգորյան առաքելական հայերի մեջ>>, ապա գերմանացու շուրթերից դա հնչում էր ոչ թե որպես գովասանք, այլ որպես մեծագույն թերություն:
Ք
անի որ Գերմանիան այստեղ, Ֆրանկֆուրտում ժողովրդավարական շարժման ձախողումից հետո, ավելի ու ավելի էր հեռացել արևմուտքից ևզարգացրել սեփական մշակույթ, որը ուղղակիորեն հակասում էր արևմտյան քաղաքակրթությանը, որի դեմ դեռևս Առաջին համաշխարհայինի տարիներին շատ կտրուկ հանդես էր գալիս Նոբելյան մրցանակակիր Թոմաս Մանը։ Գերմանական տերությունը, ինչքան էլ որ մեծ լիներ, գերմանախոս աշխարհի միայն մի մասն էր կազմում և ստիպված չէր ինչպես Մեծ Բրիտանիան կամ Ֆրանսիան կամ ԱՄՆ ստեղծել արժեքների մի համակարգ, որի հիման վրա կարող էին փոխըմբռնում գտնել հպատակ և ներգաղթած ազգերը որպես մեկ ազգ սերտաճելու համար։ Գերմանիան դարասկզբին կայացավ ավելի շուտ որպես ազգային համայնք՝ ոչ հստակ արժեքներով, որոնք իրենց գագաթնակետին հասան Առաջին համաշխարհայինի ժամանակ շատ ընթերցվող պետական իրավունքի մասնագետ շվեդ Ռուդոլֆ Կյելենի այսպես կոչված «Գաղափարներ 1914– ից» աշխատությունում։ «Գերմանական մշակույթը վերջին հարյուրամյակներում ավելի ու ավելի էր մեկուսացվել Արևմուտքի հոգևոր ավանդույթներից», - գրում է սկանդինավագետ Քլաուս ֆոն Զեեն, որը ամենաճշգրիտն է նկարագրել Գերմանիայի զարգացումը որպես ազգայնական պետություն, մինչդեռ մյուս ազգերը, ըստ Քլաուս ֆոն Զեեի, «կարիք չունեն որևէ այլ բանի, քան ընդունել բնաիրավական լուսավորչական ժողովրդավարության նորմերը, որոնք այլուր վաղուց վեր էին ածվել համընդհանուր արժեքի 1789թ.–ի գաղափարներով»։ Ֆրանսիական գաղափարների այդ իդեալներին իրենց պարտական էին զգում նաև հայերը, որոնք միառժամանակ նույնիսկ հույս ունեին դրանք իրականացնել երիտթուրքերի հետ, մինչև վերջիններս թեքվեցին գերմանացիների սխալ ուղուն:
Ներկայացնելով այսօր Յոհաննես Լեփսիուսին որպես «Մարդկային իրավունքների նախահայր», ինչպես դա արվում է, ի ցույց է դրվում անգիտությունը պատմական զարգացումների մասին որոշ մեր ժամանակակիցների մոտ, քանի որ «Մարդկային իրավունքներ» արտահայտությունը ընդհանրապես չի հանդիպում, ոչ Լեփսիուսի և ոչ էլ Առաջին համաշխարհայինի գերմանական դիվանագիտական նամակագրության մեջ. այն համարվում էր ֆրանսիական առաձնահատկություն , գործնականում ինչ-որ մի անոմալիա։ Երբ Անտանտը 1915-ի մայիսին առաջին անգամ ցեղասպանության մասին խոսեց որպես << crimes against humanity>>, գերմանացիները բնավ չէին կարողանում թարգմանել այդ հասկացությունը։ Նրանք չէին խոսում «մարդկայնության դեմ ոճրագործության» մասին, ինչպես որ ճիշտ կլիներ և ինչպես որ այսօր սահմանված է ՄԱԿ-ի կողմից, այլ խոսում էին «մարդկայնության դեմ ոճրագործության» մասին, ինչպես դա դեռ այսօր էլ կիրառվում է։ Անորոշ «Մարդկայնություն» բառը այն ժամանակ միակն էր, որ այդ առնչությամբ հանդիպում էր գերմանական դիվանագիտական նամակագրության մեջ: <<Մարդկայնությունը>> զգացմունքների արտահայտություն էր, որ հաճախ գործածվում էր տանջահար հայերի առիթով, սակայն ի տարբերություն «Մարդու իրավունքներ» արտահայտությանը ոչնչի չէր պարտավորեցնում։
Պատերազմի սկզբին Յոհաննես Լեփսիուսը գերմանական կառավարությունից հանձնարարություն ստացավ հանդարտեցնել «իր» հայերին։ Նա պետք է ապահովեր, որ Օսմանյան տերության հայերը չըմբոստանային։ Սակայն Լեփսիուսը 1915թ. միայն կարճ ժամանակով նրանց տրամադրության տակ մնաց այդ խաղաղեցնող միսիայում: Երբ նա ռազմական գործերի նախարար էնվերի շուրթերից լսեց Կոնստանդնուպոլսից տեղահանման դադարի անհնարին լինելու մասին, նա հրաժարվեց գերմանական արդարացման ուղղությունից և այդ ժամանակվանից ի վեր սկսեց հրապարակայնորեն դատապարտել ցեղասպանությունը։ Սակայն բոլոր իշխող ռազմական գործիչների կողքին կային դեռևս անձիք կամ հասարակական ուժեր, որոնք բավականաչափ ուժ ունեին հայերի
ցեղասպանությունը դադարեցնելու կամ գոնե դրա աղետալի վիճակը զգալիորեն մեղմելու: Այդպիսի անհատ էր օրինակ կայսրը, այդպիսի կազմակերպություն էր հատկապես եկեղեցին:
Կայսրը հայերի հանդեպ շատ անկայուն էր տրամադրված: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նրանց մերթ նախատում էր, մերթ ցավակցում և հայհոյում էր մեղավորներին: Պատերազմի ընթացքում կայսրը գնալով ավելի շատ հեռացավ քաղաքական բեմից, բայց նա դեռ շարունակում էր լինել գերագույն ռազմական հրամանատար և առաջին հերթին Պրուսիայի թագավոր, ինչը նա ավելի էր արժեվորում, քան կայսրական տիտղոսը: Կարևոր է նաև հետևյալը, հենց նրան էր ենթարկվում գերմանական ռազմական միսիան Թուրքիայում։ Եվ այնտեղ գերիշխում էին պրուսական սպաները։ Պրուսական սպայի մտքով անգամ չէր կարող անցնել անտեսել գլխավոր հրամանատարի հրամանը։
Կայսրի հնարավորությունների մասին մի շատ հետաքրքիր օրինակ կարելի է բերել, հատկապես պատերազմի սկզբնական շրջանի վերաբերյալ, երբ կայացվեց նաև ցեղասպանություն իրագործելու վերջնական վճիռը։ Բալկանյան պատերազմներից հետո Թուրքիան կարիք ուներ միանալու կենտրոնական տերություններին, իհարկե` ոչ Իտալիային, որի հետ պատերազմում էր, այլ Ավստրո-Հունգարիային և առաջին հերթին`Գերմանիային: Նախաձեռնողը ռազմական նախարար Էնվերն էր, որը, որպես Բեռլինում նախկին ռազմական կցորդ, իշխող երիտթուրքերի մեջ ամենագերմանամետն էր: Որքան մոտենում էր Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, այնքան Թուրքիան շատ էր փորձում ձեռք բերել վստահություն և գերմանական կայսրության դաշնակցությունը։ Ի վերջո նա առաջարկեց թուրքական բանակի մեկ քառորդ մասը դնել գերմանացիների հրամանատարության ենթակայության տակ: Բայց նրա ձգտումները քիչ արձագանք գտան: Դեսպան Վանգենհայմը խորհուրդ չտվեց, քանի որ այդպիսով կավելանային Գերմանիայի ծախսերը, Արտաքին գործոց նախարար Յագովը որևէ դրական բան չտեսավ առաջարկի մեջ, իսկ կանցլեր Բեթման Հոլվեգը համաձայն չէր դաշնակցել: Ապա Էնվերը խաղի մեջ մտցրեց իր վերջին խաղաքարտը և դա գործեց: Նա առաջարկեց Գերմանիային իր հրամանի ներքո ունենալ ոչ թե միայն թուրքական բանակի մեկ քառորդը, այլ համաձայնեց, որ ամբողջ թուրքական բանակը ենթարկվի գերմանական բարձրագույն հրամանատարությանը։ Կայսրը, որը մինչ այդ զսպված վերաբերմունք էր ցուցաբերում հարցի նկատմամբ, տեղի տվեց, ինչը նա հաճած էր անում, և հրամայեց Կոստանդնուպոլսում գտնվող իր դեսպանին ընդունել առաջարկը։ Վանգենհայմը հնազանդվեց։
Այնուհետև թուրքերը ցույց տվեցին, որ իրենք գերմանացիներին ոչ թե ռազմական, այլ նենգամտությամբ ահռելի չափերով գերազանցեցին: Նրանք եզրափակիչ բանակցություններում Վանգենհայմին պարբերաբար մոլորության մեջ գցեցին։ Ի վերջո, գերմանացի, դեսպանը ստորագրեց մի պայմանագիր, որը գերմանական հրամանատարությանը բավականին մեծ խոսքի իրավունք էր վերապահում, սակայն գործնականում չէր փոխում հրամանատարական կառուցվածքը։ Սուլթանը անվանապես մնաց որպես գերագույն հրամանատար, բայց իրականում դա ռազմական նախարար Էնվերն էր և նրա հետ` մի խումբ գերմանացի գեներալներ և ադմիրալներ, ովքեր ծայրահեղ վատ էին տրամադրված հայերի հանդեպ, ինչպես դա շատ լավ ներկայացրել է շվեյցարացի
պատմաբան Քրիստոֆ Դինկելը: էնվերի շուրջ խմբավորված սպաների այս խառնակչախումբը ամեն ինչ անում էր գերմանական ռազմական միսիայի անվանական հրամանատար Օտտո Լիման ֆոն Սանդերսին գործերից հեռու պահելու համար։ Հենց այդ հանցախումբը աջակցեց հայերի ցեղասպանությանը, որի մասին կայսրը գործնականապես ոչինչ չգիտեր։ Թեպետ Թուրքիայում կատարվող սարսափելի դեպքերի մասին լուրերը հասնում էին կայսրի ռազմական կաբինետի ղեկավար բարոն Մորից ֆոն Լյունքերին, որը գրում էր կնոջը. «Պարզապես ահավոր են թուրքերի կողմից քրիստոնյա հայերի, իրենց սեփական հպատակների հանդեպ կատարած վայրագությունները, տղամարդիկ, կանայք, երեխաներ ոչնչացվում են կամ դիտավորյալ կերպով սովամահության մատնվում. Թվում է, թե մեր դիվանագիտությունն այստեղ անզոր է»։ Դիվանագիտությունն անզոր էր, որովհետև ցանկանում էր անզոր լինել, ինչպես և Լյունքերը։ Քանի որ նա ամեն օր զրուցում էր կայսեր հետ, անընդհատ նրա հետ խաղում էր թղթախաղ, բայց հայերի ճակատագրի մասին ոչ մի խոսք չէր փոխանակում:
«Եթե կայսրն իմանար այս մասին»,– գրում էին միսիոներ կանայք հայերի հանդեպ կատարվող վայրագությունների մասին իրենց հուսահատ հաղորդագրություններում։ Կայսրի միայն մեկ հրամանը կարող էր, փաստորեն, շատ հայեր փրկել։ Վիլհելմ II ը հավանաբար–չէր հրամայի դադարեցնել տեղահանումները, քանի որ գերմանացիները իրենք էին տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ տեղահանել Բելգիայում և Ֆրանսիայում։ Եթե անգամ Յոհաննես Լեփսիուսը խնդիրներ չեր տեսնում հայերի տեղահանման մեջ ռազմական նկատառումներով, ապա ինչպե՞ս պետք է նրա կողմից հիացմունքի արժանացած կայսրը այլ որոշում ընդուներ։ Սակայն տեղահանումները չպետք է որ
ինքնաբերաբար
մահվան դատավճիռ նշանակեին։ Եթե կայսրը հայերի սպանություններն արգելեր հրամանով, ապա շատերը կենդանի կմնային, նույնիսկ Եփրատի մահվան գոտիներում: Կա գերմանական մի փաստաթուղթ, որն ապացուցում է, թե ինչպես հայերն իրենց բնորոշ ջանասիրությամբ կարճ ժամանակվա ընթացքում ավերված տարածքը վերակառուցեցին`
այնտեղ ապրելու նպատակով: Եփրատի դաշտավայրում բավականաչափ ոռոգվող հողեր կային այնտեղ մինչև պատերազմի ավարտը դիմանալու համար։ Բացի այդ` Կիլիկիան և Եփրատի դաշտավայրը կայսեր և կանցլերի համար տիրանալու ընտրված տարածք էր, եթե Թուրքիան փլուզվեր, ինչպես դատում էր, օրինակ,
արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Գոթլիբ ֆոն Յագովը
: Այսպիսով, կային լավ փաստարկներ կայսրի համար իմաստալից դարձնելու փրկության հրամանը։ Կային նաև պալատական քարոզիչներ, այլ կերպ ասած՝ բողոքական խոստովանահայրեր, հոգևորականներ իր անմիջական շրջապատում, որոնք իրենց անձնական աղբյուրներից կամ Լեպսիուսի միջոցով լավագույնս տեղեկացված էին։ Ի վերջո կայսրը ոչ միայն հավատացյալ քրիստոնյա էր, այլ հանդիսանում էր գերագույն եպիսկոպոսը։
Սակայն կայսրը միայն մեկն էր նրանցից, ովքեր կարող էին փրկել հայերին։ Կային նաև այլ հզոր և ազդեցիկ հաստատություններ՝ գերմանական եկեղեցիներ։ Քաղաքական գործիչների բարձրագույն կաթոլիկը` Մաթիաս Էրցբերգերը, հաճախ էր լինում Թուրքիայում և զեկուցագրեր էր կազմում, թե ինչպես կարելի է հայերին օգնել: Համենայնդեպս նրա առաջարկները բավականին միամիտ էին, այնուամենայնիվ. Նրա միջոցով կաթոլիկական եկեղեցին Գերմանիայում տեղեկացված էր: Իսկ ինչ արեց նա: Ոչինչ:
Ավելի նշանակալից էր ավետարանչական եկեղեցու վերաբերմունքը։ Նրա բարեգործական կենտրոննորը Թուրքիայում անում էին ամեն ինչ հայերի տառապանքները մեղմացնելու համար։ Եվ նրանք ստույգ տեղեկություններ էին հաղորդում ցեղասպանության մասին, ինչպես նաև Լեփսիուսն էր ճշգրտորեն տեղեկացրել իր ավետարանչական եղբայրներին գաղտնի հանդիպումների ժամանակ։ Եվ ի՞նչ արեցին գերմանացի բարձրագույն բողոքականները։ Ոչինչ։
Նրանք ընդհանուր բանաձև հղեցին կանցլերին՝ հստակ իմանալով, թե ինչ քաղաքականություն է նա վարում հայերի հանդեպ։
Միայն իր ստորադրյալների քանակով և որակով հարգանքի արժանի այս հուշագիրը փոխանցվեց Կոստանդնուպոլսի դեսպանատանը և հանգեցրեց այն բանին, որ գերմանիայի բարձրաստիճան ներկայացուցիչները Թուրքիայում սկսեցին խնդրել խնայել գոնե հայ կաթոլիկներին, նախևառաջ հայ բողոքականներին, քանի որ նրանք հատկապես օրինապաշտ են և զերծ հեղափոխական գաղափարներից։ Այլ խոսքերով. Գրիգորյան հայերին` գերմանացի բողոքականների տեսակետից, այնքան էլ չէր կարելի վստահել:
Ցեղասպանության համար պատասխանատու թուրք սպաները երևի թե գոհունակությամբ շփել են ձեռքերը` այդ բավականին անսպասելի աջակցության համար: Ի դեպ` դա նվազագույնս չօգնեց կաթոլիկ և բողոքական հայերին,նրանք նահատակվեցին, ինչպես և իրենց հայ առաքելական հավատակից եղբայրները։
«Եթե միայն չլիներ ցենզուրան», ֊ բողոքն էր Լեպսիուսի ինչպես նաև եկեղեցիների , որը կարելի էր լսել հաճախ պատերազմից հետո։ Լեպսիուսը կազմել էր իր հանրահայտ զեկուցը՝ Թուրքիայում հայերի վիճակի մասին 1916թ.–ին։ Այն ցեղասպանության մասին մինչ այդ օրը գրած բոլոր՝ փաստագրություններից լավագույնն էր։ Լեպսիուսը տպագրեց այդ փաստագրության 20 000 օրինակ առանց հաշվի առնելու իր անմիջական աշխատակիցներից ոմանց անհամաձայնությունը։ Մոտ 500 օրինակ նա ուղարկեց Գերմանիայի կարևոր քաղաքական գործիչներին։ Գրաքննությունը արգելեց դրանց տարածումը։ Մնացած օրինակները նշանակված էին բողոքական ծխական համայնքների համար: Լվացքի կողովներով Լեփսիուսը և նրա ընտանիքի անդամները և նրա ընկերները ծատ ծանրոցները տարան փոստ: Այդ օրինակները գրաքննիչները իրականում բոլորը բաց են թողել:
Երբ գերմանական կառավարությունը Բեռլինի թուրքական դեսպանության հարցման կապակցությամբ բողոքել էր առաքման կապակցությամբ, արտգործնախարարությունից պատասխանել են, որ առաքումը արգելվել է, ինչը ձևականորեն ճիշտ էր,
սակայն, «գրեթե բոլոր օրինակները ուղարկված էին», ինչպես պարզում է ՝ եկեղեցապատմաբան Ուվե Ֆայգելը ավետարանչական Գերմանիայի և Հայաստանի մասին իր գրքում։ Եթե յուրաքանչյուր 10-րդ ամբիոնից կարճ, սակայն համոզիչ խոսքերով բարձրաձայնվեր Լեպսիուսի ուղերձը, ապա դա արդեն ահազանգ կհանդիսանար Գերմանիայում ամենակարևոր քաղաքական ուժի՝ սոցիալդեմոկրատների համար, որոնք ընդունում էին արևմտյան արժեքները, դրանով իսկ՝ շատ գերմանացիների համար։ Այսինքն ոչ թե չարակամ պրուսական գրաքննչությունն էր արգելում ճշմարտության տարածումը դեռ պատերազմի ընթացքում, այլ բարի բողոքական եկեղեցին: «Յուրաքանչյուր ծխական համայնք պետք է ունենար իմ ուղերձը»,– գրել է Լեպսիուսը դրա վերաբերյալ,– «եթե սուպերինտենդանտները և լիազորված անձրք, որոնց հասել էին փաթեթները, կատարած լինեին իրենց պարտականությունը»։
Հենց դա էլ նրանք չէին արել, քանի որ բողոքական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները սերտորեն համագործակցում էին կառավարության հետ: Ավետարանչական եկեղեցու միսիոներական օգնության գանձապետ Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆաբերը` <<Մագդեբուրգեր ցայտւնգ>>-ի` Գերմանիայի հնագույն թերթի հրատարկիչը, միաժամանակ գերմանական հրատարակիչների միության նախագահը, նույնիսկ իր ծառայություններն էր առաջարկել քննադատող լրագրողներին լռեցնելու համար: Յոհաննես Լեպսիուսը ստույգ գիտեր, թե ով էր խոչընդոտ հանդիսանում իր կարևորագույն նպատակի համար՝ հայերին փրկելու գործում։ «Պատահեց այնպես»,– գրում էր նա անմիջապես պատերազմից հետո իր լավագույն ընկերոջը՝ աստվածաբան Ալբերտ Վեքեսերին, որի հետ նա ուսանել էր, –«որ պատերազմի ժամանակ ավետարանչական եկեղեցին լիովին հայտնվեց ազգայնական որոգայթի մեջ և բարոյապես սննկացավ»։
Այսօր բողոքական եկեղեցում նորովի է արծածվում «Ցեղասպանություն հայերի հանդեպ» թեման։ Ցեղասպանության հարցի վերլուծման համար նախատեսված Բունդեսթագի բոլոր դրամական միջոցները, բավականին քիչ կատարված հանցագործության համեմատ, այնուհանդերձ 100 000 եվրո տարեկան, ի շնորհիվ ճարպիկ լոբբինգային աշխատանքի փոխանցվում է Փոթսդամում գտնվող, բողոքական եկեղեցու կողմից տնօրինվող Լեպսիուսի տանը։ Այս կապակցությամբ Ձեզ հավանաբար կհետաքրքրի արտահայտությունը, որը ես այսօր՝ 2009թ.–ի ապրիլի 24-ին գտա «Զյուդդոյչե ցայթունգ»–ում, և որը ցույց է տալիս, թե ինչքան արդիական է այդ թեման. «Եկեղեցին իրեն դրսևորում է, որպես մի կոնցեռն: Այն դրամական միջոցներ է ներգրավում իր շահերը առաջ քաշելու համար։ Դա սարսափելի է։»
Սա ոչ թե եկեղեցիատյաց մարդու, այլ Բեռլինի բողոքական եկեղեցու կին հեգևորական Կոնստանց Քրաֆթի խոսքեր են ։ Նրա համար խոսքը բարոյագիտության դասի վերացման հարց է, ինչը գործնականում դեմոկրատիայի դաս է, որի կարիքը մենք Գերմանիայում դեռ շատ ունենք: Վստահությամբ կարելի է ասել, որ նա հավատացյալ բողոքական է, ինչպես և Լեւիսիուսը, և ինչպիսինն եմ նաև ես։ Լեփսիուսի տուն-թանգարանում, բազմաթիվ պատճառներով չեր կարող վերծանվել ցեղասպանության մեջ Գերմանիայի մասնակցության հարցը, քանի որ Լեւիսիուսը երբեք չի դիտել այն որպես իր առաջադրանք։ Եվ ցեղասպանության ուսումնասիրություն այնտեղ ըստ էության չի իրականացվում: Լեփսիուսի արխիվը պարունակում է ոչինչ ավելի, ինչ կարող է մերկացնել ցեղասպանությունը, քանի որ Լեփսիուսը ,ի վերջո դա նրա գլխավոր խնդիրն էր, ամեն ինչ հրապարակել էր, ինչը կարող էր նպաստել ցեղասպանության պարզաբանմանը:
Լեփսիուսը <<իր ժամանակի երեխան էր>>, ինչպես իրավացիորեն գրում է նրա այսօրվա մենտորը , նա, ինչպես գործնականում ամբողջ գերմանական ընտրախավը, չափազանց պահպանողական, արդեն այն ժամանակներին հատուկ հակասեմիտական թրծվածությամբ և դրան հատուկ հակաժողովրդավարական հայացքներով: Ի տարբերություն իր հետ միասին հայկական հարցի համար պայքարող Արմին Թ. Վեգների, նա կայսրի բարեպաշտ հպատակ էր և թեքվում էր ավելի, ու ավելի աջ իր կյանքի մայրամուտին։ Իսկ ինչ վերաբերում է հայերին, Լեփսիուսը գերմանական կառավարության համար բոլորովին այլ դեր խաղաց, այն է`շատ բաղձալի թզի տերևի: Նա ծառայում էր արտգործնախարարությանը որպես թզի տերև, երբ փորձում էր Թուրքիայի հայերին հասցնել այն բանին, որ ոչ մի դեպքում դիմադրություն ցույց չտան, այսինքն ենթարկվեն իրենց ճակատագրին: Պատերազմի վերջում նա կրկին ծառայեց արտգործնախարարությանը որպես թզի տերև, երբ իր բարի համբավը ծառայեցրեց այն բանին, որպեզի ցեղասպանության վերաբերյալ կեղծված փաստաթղթեր հրապարակվեն, որոնցում Գերմանիայի մեղսակցությունը զգալիորեն քողարկված էր: Իսկ նա ավելի քան գիտակցում էր դա։ «Ես դեռ այժմ էլ մեզ մեղսակից եմ համարում քրիստոնյաների՝ բոլոր ժամանակների ամենամեծ սպանության մեջ»,– գրել է նա 1920թ. իր զարմիկ Փաուլ Վիգանդին։ Եվ նրա անունը դեռ այսօր շարունակում է թզի տերևի դեր խաղալ։ Յոհանես Լեփսիուսը չափազանց դժբախտ կլիներ, եթե նա տեսներ, որ իր տունը վերածվել է լիովին ոչ բողոքական պաշտամունքի սրբատեղի:
Երբ ես 20 տարի առաջ սկսեցի հրապարակումներս ցեղասպանության մասին, հանրապետությունից շատ հայեր գանգատվում էին գերմանացի դիվանագետների իրենց հանդեպ ունեցած գոռոզությունից։ Դա այսօր ակնհայտորեն փոխվել է, և Դաշնային Հանրապետությունը Եվրոպայում Հայաստանի համար դոնոր պետությունների մեջ առաջինն է։ Անշուշտ դրանում կարևոր դեր խաղաց հայերի հանդեպ ունեցած խղճի խայթը։ Այդ խղճի խայթը սկիզբ է առնում գերմանացիների պատասխանատվության պարզաբանումից, որը չի կատարվել Լեփսիուսի ժառանգության տնօրինողների կողմից։ Նրանց համար ամենից առաջ կարևոր է պահպանել Յոհաննես Լեփսհուսի կերպարը որպես սրբապատկեր։ Լրիվ հստակ լինելու համար. Լեփսիուսը մեծ պատիվ է վաստակել, և ես վերջինն եմ ով նրան զրկում է դրանում: Լուսապսակից, որ այսօր փորձում են դնել նրա գլխին, նա, անշուշտ, կհրաժարվեր:
Ցեղասպանության ուսումնասիրության հետ մեկտեղ խոսքն այսօր գնում է նաև քաղաքական խնդրի մասին։ Ձեզ՝ հայերիդ համար կառավարությունների և պառլամենտների կողմից ցեղասպանության ճանաչումը գտնվում է առաջին պլանում, և ես դա շատ լավ եմ հասկանում այդ գերհանցանքի գրեթե մի հարյուրամյակ տևած արհամարհանքից հետո։ Ընդ որում, պատմաբանների համար արդեն շատ վաղուց վճռված է ցեղասպանության ստույգ լինելու հարցը, քանի որ ժխտողները գիտական շրջանակներում այլևս լուրջ չեն ընկալվում։Դա պետք է որ պարզ լինի նույնիսկ թուրքական առաջատար քաղաքական գործիչներին, և դա իսկապես այդպես է։
Հենց այսօր արդեն կա որոշում, որը հիանալի ձևակերպել է Թաներ Աքչամը: Խոսք այն մասին է, թե ամերիկացիները այսուհետ էլ տարվա 364 օրը կնդունեն ճշմարտությունը և մեկ օր` այսօրը կստեն: Դա սակայն ավելի շատ մեզ՝ գերմանացիներիս է վերաբերվում։
Բունդեսթագը մի դեկլարացիա է հրապարակել, որը մաս առ մաս լավ է ընթերցվում, սակայն չի ներառում «հայերի ցեղասպանություն» արտահայտությունը: Գերմանիայի մեղսակքությունը չի կարող ավարտվել ներողություն խնդրելով, այն պետք է մշակվի տքնաջան ու հիմնավոր, ինչպես դա կատարվեց հոլոքոստի դեպքում, եթե նույնիսկ երկու տասնամյակ ուշացումով և սկզբում հաճախ
անվճռական
:
Գերմանիայում պատասխանատվության մասին առաջին հերթին հոգում են ակտիվ մասնավոր անձինք՝ զրոյական բյուջեով, զրոյական լոբբիով և համապատասխանաբար սակավ արդյունքերով։ Կնոջս ծանր հիվանդության պատճառով ես ստիպված էի հինգ տարի ընդհատեի իմ
գործունեություն
ը
։ Սակայն ինչ է փոխվել այդ տարիներին գերմանական փաստաթղթերի հրապարակման առումով, որոնք միայն, կարող են բացահայտել պատասխանատվության մեր մասը։ Ոչինչ՛։
Ցեղասպանության ուսումնասիրումը և հայերի ցեղասպանության դեպքում գերմանացիների դերի ուսումնասիրումը պետք է ընթանա պրոֆեսիոնալ կերպով։ Այն միանշանակ որևէ գերմանական համալսարանի պատմաբանական ֆակուլտետի խնդիրն է։ Ընդ որում շատ օգտակար կլիներ , եթե այնտեղ դոկտորանտի տեղ ֆինանսավորվեր։ Սակայն դա մենք՝ գերմանացիներս պետք է անենք։ Բունդեսթագի գումարները` հետազոտական նպատակներով, պետք է գնան հայկական համայնքի օգտին: Դուք, հայերդ ցեղասպանության վիշտը կրողներն եք, դուք առաջինը պետք է հետաքրքրված լինեք այն բանում, որ Գերմանիայի դերը պարզվի։ Կամ էլ, որ փրկվի այն, ինչ դեռ կարելի է փրկել։
Մեկ օրինակ բերեմ: Իմ պարտադրված անգորուծության ժամանակ Հոլցման ֆիրման սնանկացավ: Դա այն ընկերությունն էր , որը մի ժամանակ կառուցում էր Բաղդադի երկաթուղին, բազմաթիվ հայ աշխատողներով և նրանց մասին բազմաթիվ արժեքավոր փաստաթղթերով։ Եթե Գերմանիայում լիներ հատուկ տեղ, որտեղ պրոֆեսիոնալ կերպով զբաղվեին հայերի ճակատագրով, ապա ամեն ինչ շարժման մեջ կդնեին այդ արժեքավոր արխիվը փրկելու համար: Մեկ այլ օրինակ. <<Դոյչե բանկ>>-ը, ցեղասպանության վերաբերյալ իր նշանակալի փաստթղթերով, առայսօր թույլ չի տալիս ինձ ուսումնասիրել իր արխիվները, այն տարօրինակ փաստարկով, որ ես հայերի օգտին եմ աշխատում: Գերմանիայի պետական ու մասնավոր արխիվներում չափազանց հետաքրքիր փաստաթղթեր կան, որոնք պետք է մշակվեն, այլապես նրանք էլ կչքանան կամ կմոռացվեն: Այստեղ կան շատ
երիտասարդ
հայեր ու հայուհիներ, որոնք ուզում են ինչ-որ բան անել,
ուզում ե
ն
գերմանիայի դիրքորոշման վերաբերյալ շատ հարցերի պատասխանը ստանալ, բայց չկա ոչ մի մարմին, որը նրանց հետքրքրությունը իմաստալից
միավորե
ի
:
1909 թ.Ադանայի ջարդերի վերաբերյալ փաստաթղթերում, որոնք ես հրապարակել եմ 100 ամյա տարելիցի կապակցությամբ ուղիղ մեկ շաբաթ առաջ, օտարերկրյա ականատեսները հայտնում են, որ Ադանայում հայերը ռազմական տեսակետից կարող էին նույնիսկ հաղթել` առնվազն կարող էին հաջողությամբ պաշտպանվել իրենց ամուր քարե տներում երկար ժամանակ, մինչև հասներ օտարերկրյա օգնությունը: Սակայն նրանց վառ արտահայտված անհատականությունը խոչընդոտեց անհրաժեշտ կազմակերպվածությանը:
Արտասահմանցի ականատեսները ուղղակի շվարած նայում էին, թե ինչպես են հալածված հայերը զենքը ձեռքներին կոտորվում, առանց դիմադրելու։ Այսքանը վտանգավոր և հեղափոխական հայերի վերաբերյալ նախապաշարմունքի մասին։ Ես ցանկանում եմ, որ հայերը դիմադրեն, իսկ
ի
րենց ամենալավ զենքը խոսքն է։ Դուք մեզ մոտ էլ ապրում եք մի այնպիսի իրավիճակում, որը Ձեզանից շատերը վտանգավոր կհամարեին, քանի որ Դուք կանգնած եք 60-ից 80 անգամ մեծ փոքրամասնության դիմաց, որը առաջվա պես թշնամաբար է տրամադրված Ձեր հանդեպ։ Այդ իսկ պատճառով ես հասկանում եմ Ձեր հնարավորին չափ անտեսանելի դառնալու ռեֆլեքսը: Սակայն Ձեր նախահայրերը առաջին ծիծեռնակներն էին արևմտյան քաղաքակրթության, որին ի վերջո միացել ենք մենք`գերմանացիներս, որպես հետևորդներ: Դուք մեզանից մեկ հարյուրամյակով առաջ էիք։
Դուք՝ հայերդ Գերմանիայում և ամենուր խնդրողներ չեք, Դուք իրավունք ունեք մեզանից պահանջել, որ հարթենք մեր պատմական մեղքը և օգնենք Ձեզ։
Մենք ապրում ենք խորհրդանիշների մի աշխարհում, որոնք երբեմն էլ ավելի կարող են ազդել, քան բառերը: Այդպիսի խորհրդանիշ է հոլոքոստի հուշարձանը Բեռլինի կենտրոնում և ռայխսթագի շենքի մերձակայքում: Դուք հայերդ նույնպես արժանի եք նման խորհրդանիշի։ Երեք, հինգ կամ յոթ խաչքարեր ոչ թե ինչ-որ տեղ մարզերում, այլ Բեռլինի սրտում կարող էին այդպիսի մի հուշարձան լինել։
Երեք, չորս կամ յոթ խաչքար համարժեք կլինեին մեկ հուշարձանի: Հիշեցում քաղաքական գործիչների վախը հանելու համար, որ մենք ուզում էինք մեղմել հոլոքոստի համար մեր պատասխանատվությունը: Իսկ այդ քարերի ինքնարժեքը, ինչը
բյուջե
ի
այս սուղ ժամանակներում կարևոր է, գրեթե ոչինչ չարժեն: Երեք, չորս կամ յոթը այդ հզոր հայկական խորհրդանիշներից, որ խորհրդանշում են միաժամանակ մահը և կրկին արթնացող կյանքը, հենց բունդեսթագի տարածքում և հոլոքոստի հուշարձանի տեսանելի մասում, դա կլիներ ամենուրեք ակնհայտ նշան: Մեր պառլամենտը մոտակա ժամանակներում նոր բանաձև չի ընդունի "Ցեղասպանություն" բառը այնտեղ զետեղելու համար, եթե նույնիսկ Բարաք Օբաման այն այսօր արտաբերի: Սակայն գերմանացի շատ պատգամավորներ կարող էին անել այդ, և նրանց տան առջև գտնվող խաչքարերը կհիշեցնեին նրանց իրենց բացթողման մասին։
Պատկեր
ներով լի այդպիսի խորհրդանիշը Բունդեսթագը չի կարող անտեսել, եթե նա իր սեփական բանաձևը լուրջ է ընդունում:
Դա կլիներ քարի մեջ մարմնացած հաշտության խնդրանք տանջահար ու գրեթե չքացած մի ժողովրդին, որին մեք մերժել ենք մեր օգնությունը: Ես հուսով եմ, որ իմ երկիրը պատրաստակամություն կհայտնի այդ ժեստը կատարել, մի ժեստի, որ խորը վերքերը մի փոքր ավելի լավ կբուժի:
Ես շնորհակալ եմ ունկնդրելու համար: